Հեռավար ուսուցման համակարգերի մշակման և ներդրման հարցերը

Վերջին տարիներին համացանցի շնորհիվ հեռավար ուսուցումը դարձավ ուսումնական հաստատություններում, ուսուցման հիմնական բաղադրիչներից մեկը: Հեռավար ուսուցումը ուսանողներին ուսման մեջ տվեց ավելի լայն հնարավորություններ, անկախ աշխարհագրական դիրքից, սոցիալական վիճակից և ազգությունից, ուսանողները հնարավորություն ստացան հենց տանից համացանցի միջոցով սովորել և կրթություն ստանալ: Ուսանողները հնարավորություն ունեցան օգտվել ինչպես լոկալ տարածաշրջանային ռեսուրսներից, այնպես էլ գլոբալ համաշխարհային ռեսուրսներից: Էլեկտրոնային ուսուցման համակարգերի առաջացումը ուսանողներին հնարավորություն տվեց ոչ միայն կարդալու, այլ նաև մոդելավորման միջոցով վիրտուալ լաբարատորիաներից օգտվելու, տարբեր փորձեր իրականացնելու, աշխարհի մի կետից մեկ այլ կետ հաղորդակցվելու և այլ շատ կարևոր խնդիրներ լուծեց: Ուսումնական հաստատություններին օգնեց կրճատելու ֆինանսական ծախսերը, իսկ ավելացած գումարները ուղղվեցին կրթության որակի բարձրացմանը, քանի որ ուսումնական հաստատությունները սկսեցին նաև վճարովի էլեկտրոնային ուսուցում անցկացնել: Այսպիսի զարգացումները բերեցին նրան, որ առաջացան բազմաթիվ էլեկտրոնային ուսուցման համակարգեր, և խնդիր էր առաջանում ուսումնական հաստատությունների համար, թե որ էլեկտրոնային ուսուցման համակարգը կարելի է կիրառել իրենց իսկ սեփական կրթական ոլորտում:

Ֆորում
Թեմա
Պատասխաններ
Խնդիրների լուծման սկզբունքներ (0 Թեմա / 0 Պատասխաններ)
1․ կատարել ուսումնասիրություններ ժամանակակից էլեկտրոնային ուսուցման համակարգերում 2․ ընտրել ամենահարմարը որը կարող է կատարել բոլոր այն ուսումնական գործընթացները, որը նպատակահարմար կլինի ուսումնական հաստատության համար 3․ մշակել էլեկտրոնային ուսուցման իրականացման ծրագիր 4․ գնահատել ընդհանուր պրոյեկտի ծախսերը 5․ էլեկտրոնային ուսուցման համակարգը տեղակայել սերվերի վրա և ապահովել նրա հասանելիությունը օգտվողներին:
0
0